Ո՞ր դրամական միջոցների վրա չի կարող բռնագանձում տարածվել

«Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում բռնագանձում տարածվում է ոչ միայն պարտապանի գույքի, այլև նրա դրամական միջոցների՝ աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա:

Սակայն կատարողական թերթով բռնագանձում չի կարող տարածվել պարտապանի եկամուտ հանդիսացող որոշ դրամական միջոցների վրա, որոնց սպառիչ ցանկը սահմանված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով»,-Իրավաբան.նեթ-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:

Կատարողական թերթով բռնագանձում չի կարող տարածվել պարտապանի այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են`
1) առողջության, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման համար.
2) ալիմենտային պարտավորությունների համար.
3) որպես պետական նպաստ.
4) ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հաշմության (վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք) համար այդ անձանց կամ նրանց մահվան դեպքում` ընտանիքներին.
5) վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատող անձանց` որպես փոխհատուցում.
6) հաշմանդամներին.
7) տուժողին` լրացուցիչ սննդի, առողջարանային բուժման, պրոթեզավորման և նրա խնամքի համար.
8) աշխատանքից ազատվելու դեպքում` որպես արձակման նպաստ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել