Հնարավոր է, որ անձին պետք լինի հավաստում, որ ինքը որոշակի ժամանակ եղել է որոշակի վայրում: Ի՞նչ անել: Անհրաժեշտ է դիմել նոտարին:
Նոտարը քաղաքացու խնդրանքով հաստատում է նրա` որոշակի վայրում գտնվելու փաստը:
Անգործունակի` որոշակի վայրում գտնվելու փաստը հաստատվում է նրա օրինական ներկայացուցիչների (ծնողների, որդեգրողների), խնամակալի կամ հոգաբարձուի, ինչպես նաև այն կազմակերպությունների դիմումի հիման վրա, որոնց խնամքի ներքո է գտնվել անգործունակը: