Անօրինական միգրացիայի դեմ պայքարը

Խոսելով անօրինական միգրացիայի դեմ պայքարի վերաբերյալ՝ կարևոր է նշել, որ եթե գործատուն Հայաստանի Հանրապետություն օրինական մուտք գործած օտարերկրացի աշխատողին չի ապահովում այն աշխատանքով, որի համար վերջինս ստացել է աշխատանքի թույլտվություն, ապա գործատուն հոգում է նրա, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների, որոնց թույլատրվել է ուղեկցել կամ միանալ նրան, վերադարձի ծախսերը, ծագման պետություն հասնելու` տեղափոխման և ապրուստի, ինչպես նաև անձնական ունեցվածքի փոխադրման ծախսերը:

 

Օտարերկրացի աշխատողներին ճշգրիտ տեղեկություններ տրամադրելու նպատակով օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինն իրականացնում է անվճար օգնություն և ծառայություն, ապակողմնորոշիչ տեղեկատվության դեմ պայքարին ուղղված խորհրդատվություն: Օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը պարտավոր է օտարերկրացուն անվճար խորհրդատվություն տալ նախքան իր` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը գործատուի և իր միջև կնքված աշխատանքային պայմանագրի դրույթների վերաբերյալ, ինչպես նաև ստուգել Հայաստանի Հանրապետություն մուտք գործելուց հետո դրանց փաստացի համապատասխանությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել