Վաղը՝ հունիսի 27-ին, Կառավարության հերթական նիստում կքննարկվի ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատի գյուղական համայնքի ընտրատարածքում գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն անցկացնելու մասին որոշման նախագիծը:
Ընտրությունների կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2013 թվականի առաջին կիսամյակում`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 613692.3 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 448.5 դրամ։
Նշենք, որ սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
Իրավաբան.net