Վաղը Կառավարության նիստում կքննարկվի ՀՀ Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի ղեկավար Սամվել Ասրյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումը:
Որոշումն ուժի մեջ մտնելու հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը կնշանակվի և Սյունիքի մարզի Հալիձոր գյուղական համայնքի ընտրատարածքում կանցկացվի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Ըստ հիշյալ որոշման՝ ՀՀ ֆինանսների նախարարին` 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2013 թվականի առաջին կիսամյակում`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 615. 402.դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 1743.3 դրամ։
Նշենք, որ սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Իրավաբան.net