28- ամյա գողին բերման ենթարկեցին հենց բնակարանից

Հունիսի 25-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Մանթաշյան փողոցի 4/3 շենքի թիվ 32 բնակարանը գող է մտել:

Ոստիկանությունից  տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ  խումբը նշված բնակարանից բերման է ենթարկել 1985 թ. ծնված Գեղամ Ա.-ին, որը բաց դռնից մուտք գործելով՝ փորձել էր գողություն կատարել:
Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել