Հայտարարություն դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղի համար

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղ առաջանալու կապակցությամբ, հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը հայտարարում է այդ տեղի համար առաջադրումները սկսվելու մասին:

Հավակնորդները հայտարարությունը հրապարակվելուց հետո մինչև սույն թվականի հուլիսի 8-ը (երկշաբաթյա ժամկետում) կարող են հայտով դիմել Արդարադատության խորհրդին:

Ծանոթություն` դիմումները ներկայացնել
Արդարադատության խորհրդի աշխատակազմ
/ք. Երևան Վ. Սարգսյան 5, 5-րդ հարկ, 49 սենյակ/

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել