Կարդացե՛ք Ռուդիկի մասին պատմությունը, որը գրել էինք իր՝ բանակ զորակոչվելուց մի քանի օր առաջ․ ՔՈԱՖ

Մեր Ռուդիկը՝ կենսուրախ, հումորով, չափազանց աշխատասեր, ընկերասեր, ձգտումներով ու նպատակներով լի, գրել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ)։

«Անասելի ցավալի է մեզ համար ՍՄԱՐԹ կենտրոնի առաջին շրջանավարտ Ռուդիկ Ղարիբյանի կորուստը։ Մոտ մեկ տարի է՝ Ռուդիկը ծառայում էր ՀՀ ԶՈՒ-ում ու այդ առաքելությանը վերաբերվում մեծ պատասխանատվությամբ ու գիտակցումով։ Ցավոք, երեկ՝ հունվարի 11-ին, նույն պատասխանատվությամբ ընկավ մարտի դաշտում։

Նա վառ օրինակ էր, թե ինչպիսին պետք է լինի ՍՄԱՐԹ (խելացի) քաղաքացին ու կշարունակի այդպիսին մնալ մեր, իր ընկերների և ՍՄԱՐԹ-ի գալիք սերունդների համար։ Իսկ մենք կշարունակենք աշխատել հանուն այն խաղաղության, որը նման անսիրտ սխալներ թույլ չի տալիս․․․

Կարդացե՛ք Ռուդիկի մասին պատմությունը, որը գրել էինք իր՝ բանակ զորակոչվելուց մի քանի օր առաջ՝ coaf.org/hy/blog/firstsmartcitizen/»,-նշված է հիմնադրամի հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել են, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Նույն օրը, կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել