Դատավարական գործողություները պետք է կատարվեն օրենքով սահմանված ժամկետներում:
Նշված ժամկետների բացակայության դեպքում դատավարական գործողությունների կատարման ժամկետները սահմանում է դատարանը:
Դատավարական գործողություններ կատարելու համար ժամկետները որոշվում են օրացուցային ստույգ տարով, ամսով, ամսաթվով կամ որոշակի ժամանակահատվածով, որի ընթացքում գործողությունը կարող է կատարվել:
Տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվվող դատավարական ժամկետի ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա սկիզբը: