Հուլիսի 21-ից ջրի սակագինը կնվազի

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2013 թվականի հունիսի 21-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր»  փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը:

Քննարկելով վերը նշված հարցը` հանձնաժողովը սահմանել է` սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 170.256 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)` գործող 174,059 դրամ/խմ -ի փոխարեն:

Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2013 թվականի հուլիսի 21-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել