Վարդան Սեդրակյանը ցանկացե՞լ է վախեցնել նաև Սերժ Սարգսյանի եղբորը և փեսային

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Սեդրակյանին Խաչատուր Պողոսյանին և Սամվել Հարությունյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Իրավաբան.net-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ դատախազ Արամ Ամիրզադյանը միջնորդություն էր ներկայացրել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը հրապարակելու համար:

Հայտարարաված ընդմիջումից հետո մեղադրողը հրապարակեց Խաչատուր Պողոսյանի նախաքննական ցուցմունքները: Նշենք, որ դրանք ինն են:

Ըստ հիշյալ ցուցմունքի՝ Վարդան Սեդրակյանն իր գրասենյակում օրաթերթի վրա ցույց է տվել Պարույր Հայրիկյանի լուսանկարն ու ասել, որ նրան պետք է վախեցնելմեքենան այրելու, ծեծելու կամ էլ կրակելու միջոցով: Սակայն հետագայում որոշել է, որ Պարույր Հայրիկյանին պետք է վախեցնել կրակելու միջոցով: «Պարույր Հայրիկյանին վախեցնելն ազգի համար է պետք: Սկզբում ասվածը լուրջ չընդունեցինք, սակայն մի քանի օր անց Սեդրակյանը նորից հիշեցրեց պատվերի մասին»:

Համաձայն հրապարակված ցուցմունքների՝ Վարդան Սեդրակյանն ամբաստանյալների միջոցով ցանկացել է վախեցնել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին և փեսային՝ Միքայել Մինասյանին: Ինչպես ցուցմունքում նշել է ամբաստանյալը, Միքայել Մինասյանին ցանկացել են վախեցնել հյուրանոցի մոտ, որպեսզի թիկնազորը չլինի այնտեղ, իսկ Ալեքսանդր Սարգսյանին վախեցնելը հետաձգել են՝ պատճառաբանելով, թե վերջինիս թիկնազորն ուժեղ է: Սակայն հիշյալ գործողությունները իրականացնելը վտանգավոր են համարել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 24-ին:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել