Արժեթղթով հավաստված պարտավորությունների կատարումը

Արժեթուղթ տված անձը և այն փոխանցագրած բոլոր անձինք համապարտ պատասխանատվություն են կրում դրա օրինական տիրապետողի առջև:

Արժեթղթով պարտավորված մեկ կամ մի քանի անձանց կողմից արժեթղթի օրինական տիրապետողի պահանջը բավարարելու դեպքում նա (նրանք) հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք է ձեռք բերում արժեթղթով պարտավորված մնացած անձանց նկատմամբ:

Արժեթղթով հավաստված պարտավորությունների կատարումից պարտավորության հիմքի բացակայության կամ դրա անվավերության վկայակոչմամբ հրաժարվել չի թույլատրվում:

Արժեթուղթը տիրապետողը, հայտնաբերելով արժեթղթի խարդախում կամ կեղծում, իրավունք ունի արժեթուղթն իրեն հանձնած անձին պահանջ ներկայացնել` արժեթղթով հավաստված պարտավորության պատշաճ կատարման և վնասների հատուցման մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել