Պատվիրատուի առաջադրանքով անհատական տվյալների մշակման կարգը

Անհատական տվյալները կարող են մշակվել նաև երրորդ անձի (պատվիրատուի) առաջադրանքով: Առաջադրանքը տրվում է գրավոր, որի մեջ պետք է շարադրված լինեն անհատական տվյալների մշակման իրավական հիմքերը և պայմանները, տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներն ու տեղեկատվական բազայի վարման կանոնակարգ սահմանելու համար անհրաժեշտ` օրենքով նախատեսված այլ տվյալներ:

Անհատական տվյալները մշակվում են միայն առաջադրանքի շրջանակներում:

Առաջադրանքի շրջանակներում անհատական տվյալների մշակման համար պատասխանատու է առաջադրանք տվողը: Եթե առաջադրանքը չի համապատասխանում օրենքի կամ անհատական տվյալների մշակումը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջներին, ապա անհատական տվյալներ մշակողը պետք է այդ մասին տեղեկացնի երրորդ անձին (պատվիրատուին) և հրաժարվի մշակումից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել