Պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաներ հատկացվում են`
քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց` բացառությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների.
Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակվող` հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց` բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանների ու միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչների.
Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) նախագահների և նախագահների տեղակալների պաշտոններ զբաղեցնող անձանց.
քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող անձանց և 2-րդ ենթախմբի պաշտոններ` բացառությամբ աշխատակազմերի ղեկավարների տեղակալների պաշտոնների, զբաղեցնող անձանց:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ինքնուրույն մարմինների պետերին.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և հավասարազոր պաշտոններ զբաղեցնող անձանց.
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողին.
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի վարչությունների պետերին, հարկային (տարածքային) տեսչությունների պետերին, մաքսատների պետերին և մաքսային կետերի պետերին.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի գլխավոր վարչությունների, ինքնուրույն վարչությունների, ինքնուրույն բաժինների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերին, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունների պետերին.
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենին, տնօրենի տեղակալներին և մարզային փրկարարական վարչությունների պետերին,
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալներին: