Ի՞նչ կարգով է ձերբակալաված և կալանավորված անձը ձեռք բերում սնունդ, սննդամթերք և անհրաժեշտ այլ առարկաներ

Ձերբակալված կամ կալանավորված անձն ապահովվում է առողջության և ուժերի պահպանման համար բավարար անվճար սննդով, որի նվազագույն չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սննդի որակը և սննդարարությունը սահմանված նվազագույն չափաբաժիններից պակասեցնելը, այդ թվում` որպես տույժի միջոց, արգելվում է:

Ձերբակալված կամ կալանավորված հղի կանայք, կերակրող մայրերը, անչափահասները, ինչպես նաև ձերբակալված կամ կալանավորված հիվանդ անձինք ապահովվում են անվճար հատուկ սննդով, որի տեսականին և նվազագույն չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ձերբակալված կամ կալանավորված անձն իր միջոցներով կարող է ձեռք բերել սնունդ և անհրաժեշտ ու չարգելված առարկաներ: Սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու կարգը սահմանվում է ներքին կանոնակարգով:

Ձերբակալված կամ կալանավորված անձի կողմից սննդի ընդունումից հրաժարվելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետը կամ նրան փոխարինող անձը պարտավոր է պարզել դրա պատճառները և այդ մասին հայտնել քրեական վարույթն իրականացնող, ինչպես նաև հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին:

Սննդի ընդունումից հրաժարվելու փաստը չի կասեցնում ձերբակալված կամ կալանավորված անձին այլ վայրեր տեղափոխելը և դատավարական գործողությունների մասնակցելը: Անհրաժեշտության դեպքում փոխադրումը կարող է իրականացվել բուժաշխատողի ուղեկցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել