Ե՞րբ է ԿԲ-ն պատասխանատվության ենթարկում վարկային կազմակերպությանը

Կենտրոնական բանկի կողմից վարկային կազմակերպությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կարող են կիրառվել, եթե՝

ա) վարկային կազմակերպությունը ֆինանսական գործառնություններ է իրականացրել օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով.
բ) խախտվել են վարկային կազմակերպությունների համար սահմանված հիմնական տնտեսական նորմատիվները.
գ) խախտվել են հաշվեկշռի, ֆինանսական հաշվետվությունների, այլ հաշվետվությունների ներկայացման և հրապարակման կարգն ու պայմանները, և (կամ) այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տվյալներ.
դ) վարկային կազմակերպությունը չի կատարել օրենքով նախատեսված Կենտրոնական բանկի կողմից տրված հանձնարարականը.
ե) խախտվել են «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի, վարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերի, ինչպես նաև վարկային կազմակերպության ներքին իրավական ակտերի պահանջները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել