Ապացուցման գործընթացը կհստակեցվի

Դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրով ապացուցման գործընթացը կարգավորող կանոնները կհստակեցվեն:

Մասնավորապես, նշվում է, որ մրցակցային դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության առանցքային տարր է ապացուցման գործընթացի հստակ կարգավորումը: Անհրաժեշտ է բարելավել քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ ապացուցման գործընթացը կարգավորող նորմերը, մանրամասնել և հստակեցնել ապացույցների տեսակները, դատարանում ապացույցների հետազոտման կարգը և ապացույցների գնահատման կանոնները, ապացույցները անթույլատրելի ճանաչելու դատավարական սկզբունքները, կարգը և ապացույցի անթույլատրելիության վերաբերյալ դատարանի որոշման հիմնավորվածությանը ներկայացվող պահանջները:

Աղբյուրը` իրավաբան․net

 

 

 

Սույն  հրապարակումը պատրաստվել է  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել