Վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը պարզվել է

Հունիսի 17-ին, ժամը 00.05-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել անձը չպարզված, միջին տարիքի տղամարդու, որից հետո նրան վրաերթի է ենթարկել նաև «Աուդի» մակնիշի ավտոմեքենա, որին էլ ընդհարվել է «Ռովեր» մակնիշի ավտոմեքենա:

Վրաերթի հետևանքով անձը չպարզված տղամարդը տեղում մահացել է:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ մահացածը 1947 թ. ծնված Լավրենտ Դավթյանն է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել