Ստեղծագործության կրիչի փոխանցումն այլ անձի

Հեղինակային իրավունքի օբյեկտ է համարվում գրականության, գիտության և արվեստի բնագավառներում հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքը (այսուհետ` ստեղծագործություն), որն արտահայտված է բանավոր, գրավոր կամ այլ օբյեկտիվ ձևով, ներառյալ` մշտապես կամ ժամանակավոր պահպանվող էլեկտրոնային ձևը, անկախ ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից ու ստեղծման նպատակից:
Ստեղծագործությունն իր վրա կամ իրենում մարմնավորող, առարկայական և շոշափելի դարձնող առարկան /կրիչը/ հանդիսանում է գույք, հետևաբար՝ սեփականության իրավունքի օբյեկտ։
Հարց է առաջանում. արդյո՞ք ստեղծագործության կրիչի՝ այս կամ այն անձին սեփականության իրավունքով պատկանելը կամ դրա փոխանցումը այլ անձի հանգեցնում է հեղինակային բացառիկ իրավունքների ծավալի փոփոխության։
«Ստեղծագործության կրիչի՝ այս կամ այն անձին սեփականության իրավունքով պատկանելը կամ դրա փոխանցումը այլ անձի չի հանգեցնում հեղինակային բացառիկ իրավունքների ծավալի փոփոխության։ Մտավոր սեփականության արդյունք հանդիսացող ստեղծագործությունը ինքնին գույք չէ, և այն գույքային շրջանառության օբյեկտ չի կարող լինել։ Հեղինակի կողմից նյութական oբյեկտի oտարումը, որում արտահայտված է uտեղծագործությունը, ինքնին չի նշանակում հեղինակային իրավունքի oտարում։ Գույքային շրջանառության օբյեկտ են հանդիսանում այն առարկաները, որոնք իրենց վրա կամ իրենց մեջ օբյեկտիվորեն ընկալելի են դարձնում ստեղծագործությունը, ինչպես նաև այդ ստեղծագործությունների նկատմամբ գույքային բացառիկ իրավունքները»,-Իրավաբան.net-ի լրագրողին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիար իրավաբան Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել