Որքա՞ն է կազմում ՃՈ արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա պարտադիր վճարների չափերը

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունն ունի նյութական խրախուսման և տեխնիկական զարգացման արտաբյուջետային ֆոնդ (այսուհետ՝ արտաբյուջետային ֆոնդ)՝ կենտրոնական գանձապետարանում բացվող բանկային հաշիվ:

Արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա պարտադիր վճարների չափերն են`

ա) տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար` 5000 դրամ.

բ) տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար` 10.000 դրամ.

գ) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական ստանալու գործնական քննություն ընդունելու համար` 10.000 դրամ.

դ) տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու համար` 10.000 դրամ.

ե) նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցին հաշվառման կտրոն տալու համար` 1.000 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել