Հանցագործությունից կամովին հրաժարում է համարվում անձի կողմից հանցագործության նախապատրաստությունը կամ հանցափորձը կամ անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողությունը (անգործությունը) դադարեցնելը, եթե անձը գիտակցել է հանցագործությունն ավարտին հասցնելու հնարավորությունը:
Հանցագործությունն ավարտին հասցնելուց կամովին հրաժարված անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նրա՝ փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում:
Հանցագործության կազմակերպիչը, դրդիչը կամ օժանդակողը կամովին հրաժարվելու դեպքում ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նա, պետական մարմիններին հաղորդելով կամ ձեռնարկված այլ միջոցներով, կանխել է կատարողի կողմից հանցագործությունն ավարտին հասցնելը:
Իրավաբան.net