Հարբած վիճակում հանցանք կատարած անձը քրեական պատասխանատվությունից չի ազատվում

ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, ով հանրության համարվտանգավոր արարք կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, այսինքն՝ քրոնիկ հոգեկան հիվանդության,հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ հոգեկան այլ հիվանդագին վիճակի հետևանքովչէր կարող գիտակցել իր գործողության (անգործության) վտանգավորությունը կամ ղեկավարել դա: Հանրության համարվտանգավոր արարքն անմեղսունակության վիճակում կատարած անձի նկատմամբ դատարանը կարող է նշանակել բժշկականբնույթի հարկադրանքի միջոցներ:

Ըստ օրենքի՝ պատժի ենթակա չէ նաև այն անձը, ով հանցանքը կատարել է մեղսունակության վիճակում, սակայն մինչև դատարանի կողմից դատավճիռ կայացնելը հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողության(անգործության) փաստացի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից: Այդպիսի անձինկատմամբ դատարանի նշանակմամբ կարող են կիրառվել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, իսկ առողջանալուցհետո նա կարող է ենթարկվել պատժի:

Քրեական օրենսգիրքը սահմանում է նաև, որ ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի օգտագործման հետևանքով հարբած վիճակում հանցանք կատարած անձը քրեական պատասխանատվությունից չի ազատվում: Նման իրավիճակում հանցանք կատարելու դեպքում դատարանը պատժի հետ միաժամանակ կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, եթե այդ հակման պատճառով առկա է նրա կողմից նոր հանցագործություն կատարելու վտանգը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել