Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ կարող է լինել բացառապես ազատ տնտեսական գոտու կազմակերպման նպատակով կառավարության ստեղծած (հիմնադրած) կամ կառավարության որոշմամբ ընտրված իրավաբանական անձ, որն ապահովում է ազատ տնտեսական գոտում գործունեության իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը և ծառայությունների մատուցումը: