Քաղաքային, գյուղական համայնքներին սեփականության իրավունքով պատկանող գույքը համայնքների սեփականությունն է:
Համայնքի բյուջեի միջոցները համայնքի սեփականությունն են:
Համայնքի անունից սեփականատիրոջ իրավունքներն իրականացնում են օրենքում նշված մարմինները և անձինք:
Համայնքների անունից իրենց գործողություններով կարող են գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել, ինչպես նաև դատարանում հանդես գալ տեղական ինքնակառավարման մարմինները` իրենց իրավասության շրջանակներում:
Օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և համայնքների իրավական ակտերով նախատեսված դեպքերում ու կարգով, նրանց հատուկ հանձնարարությամբ ու նրանց անունից կարող են հանդես գալ իրավաբանական անձինք և քաղաքացիները: