Հանցանք կատարած անձանց այլ պետության հանձնելու մանրամասները

Այլ պետության տարածքում հանցանք կատարած ՀՀ քաղաքացիներն այլ պետության չեն հանձնվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետությանվավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի: Այս նորմը սահմանում ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածը:

Ըստ հիշյալ հոդվածի՝ ՀՀ տարածքից դուրս հանցանք կատարած և Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան, կարող են հանձնվել օտարերկրյա պետությանը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու կամ պատիժը կրելու համար: Սակայն նշված անձինք օտարերկրյա պետությանը չեն հանձնվում, եթե հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ հանձնումը պահանջվել է նրանց ռասայական, կրոնական, ազգային, որոշակի սոցիալական խմբիպատկանելության կամ քաղաքական կարծիքի պատճառով հետաքննության կամ պատժի կիրառման համար:

Ոչ ոք չպետք է հանձնվի օտարերկրյա այն պետությանը, որտեղ լուրջ վտանգ կա, որ նրան կարող են սպառնալ խոշտանգումներ կամ անմարդկային կամնվաստացուցիչ վերաբերմունք կամ պատիժ:

Ըստ նույն հոդվածի՝ եթե հանցանք կատարած անձանց հանձնելը պահանջող երկրի օրենքներով տվյալ հանցագործության համար մահապատիժ էնախատեսված, ապա հանցանք կատարած անձանց հանձնումը կարող է մերժվել, եթե պահանջող կողմը պահանջ ստացող կողմին բավարարող երաշխիքներչներկայացնի, որ մահվան դատավճիռ ի կատար չի ածվի:

Օրենքը սահմանում է նաև, որ եթե հանցանք կատարած անձին հանձնելուց հրաժարվելու դեպքում օտարերկրյա պետության տարածքում կատարվածհանցագործությունների համար քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել