Ե՞րբ կարող է նոտարը փոխարինվել այլ նոտարով

Նոտարական տարածքում նոտարի ժամանակավոր բացակայության կամ նրա գործունեության կասեցման դեպքում նոտարական պալատի առաջարկով կամ իր նախաձեռնությամբ արդարադատության նախարարն այդ տարածքի նոտարական սպասարկման լիազորությունները կարող է ժամանակավորապես դնել այլ նոտարական տարածք սպասարկող նոտարի վրա՝ վերջինիս համաձայնությամբ:

Այս դեպքում նոտարն իրավունք ունի լրացուցիչ նոտարական տարածքն սպասարկել կամ իր նոտարական գրասենյակի, կամ լրացուցիչ տարածքի նոտարական գրասենյակի միջոցով:

Նոտարական պալատի առաջարկով կամ իր նախաձեռնությամբ արդարադատության նախարարը նոտարին նրա համաձայնությամբ կարող է գործուղել այլ նոտարական տարածք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել