Թմրամիջոց օգտագործող անչափահասների թիվը նվազել է

2012 թվականի ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ոլորտումհանցագործություններ կատարողների թիվը 2011թ.-ի համեմատ նվազել է: Եթե 2011-ին քրեական պատասխանատվության է ենթարկվել 711անձ, ապա 2012-ին այդ թիվը հասել է 686-ի:

Նշված 686 անձից 26-ը` կանայք են, 5-ը` անչափահաս, 18-ը` այլ երկրների քաղաքացիներ: 2011 թվականին այս տվյալները համապատասխանաբար կազմել են` 15, 7 և 24:

ՀՀ քր. օր-ի 266 հոդվածի հատկանիշներով քրեական պատասխանատվության է ենթարկվել 180 անձ, 2011 թվականին` 223:

Հաշվետու տարում ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգիական կլինիկա և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպություն փորձաքննության ներկայացված անձանցից հաշվառման են վերցվել 1009-ը, որից 11-ը` կանայք են, 4-ը անչափահաս, 11-ը` օտարերկրացի՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի: 2011թ.-ին համապատասխանաբար հաշվառման են վերցվել 1130-ը, որից 18-ը` կանայք են, 2-ը` անչափահաս և 27-ը` օտարերկրացի, որից 22-ը` ԻԻՀ քաղաքացի:

Իրավաբան․net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել