Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն Հայաստանում նվազել է

Ըստ համաշխարհային տարեկան հաշվետվության ամբողջ աշխարհում 230-300 մլն մարդ գոնե մեկ անգամ ապօրինի գործածել է թմրամիջոց: 2011թ. Ափիոնի արտադրությունը հասել է 7000 տոննայի: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Ըստ վիճակագրական տվյալների՝ ՀՀ իրավապահ մարմինների կողմից 2012 թվականի ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ևդրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզականմիջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 1139 հանցագործությունների և 362 իրավախախտումների դեպքեր: Նշենք, որ այդ թիվը 2011թ.-ի համեմատ նվազել է: Հիշյալ թվականին հայտնաբերվել է 1525 հանցագործության և 291 իրավախախտման դեպք:

Նույն ժամանակաշրջանում հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ևքննչական միջոցառումների արդյունքում, ընդհանուր առմամբ, ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել և առգրավվել է 23 կգ 440 գրտարբեր տեսակի թմրամիջոց` 2011 թվականի 128 կգ 50 գրամի համեմա:

Տեղեկացնենք նաև, որ բացի վերոհիշյալ նյութերից ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել և առգրավվել են նաև 39.6 գր հոգեմետ նյութ, 540.0 մլ պրեկուրսոր, որոնց քանակը 2011-ի համեմատ ևս նվազել է: 2011-ին հայտնաբերվել է 72.5 գր հոգեմետ նյութ և 758.5 մլ պրեկուրսոր:

Իրավաբան․net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել