Ո՞ւմ է շնորհվում «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության կամ իրավակարգի կամ օրինականության ամրապնդման կամ ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ներդրած մեծ ավանդի կամ հայրենիքին մատուցած այլ ակնառու ծառայությունների համար։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալն ունի երկու աստիճան՝
– «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»՝ 1-ին աստիճանի մեդալ.
– «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»՝ 2-րդ աստիճանի մեդալ։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, շքանշանների առկայության դեպքում՝ շքանշաններից հետո, Մարտական ծառայության մեդալի առկայության դեպքում` դրանից հետո։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանների մեդալների նկարագրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել