Վաղը՝ հունիսի 13-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ կքննարկվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշումը: Գումարի տրամադրման նպատակը 2012 թվականի օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի հատկացումն ապահովելն է:
Ըստ հիշյալ որոշման՝ 2013թ.-ին նախարարությանը կհատկացվի 29 միլիոն 55 հազ. դրամ, որից 9 ամսում` 21.791.3 հազ. դրամ:
Գումարը կտրամադրվի Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: