Ե՞րբ չի կնքվում պայմանագրային զինծառայության անցնելու պայմանագիր

Պայմանագրային զինվորական ծառայության ըդունվելիս պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու (զինծառայողի) և ՀՀ Պաշտպանության նախարարության միջև՝ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն և «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքով սահմանված կարգով:

Պայմանագիր չի կարող կնքվել պահեստազորից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ցանկություն հայտնած այն քաղաքացիների հետ, որոնց նկատմամբ կատարվում է հետաքննություն, նախաքննություն, դատականքննություն, ովքեր դատապարտվել են հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ կամ ովքեր առողջական վիճակի պատճառով պիտանի չեն զինվորական ծառայության համար:

Պայմանագիր չի կարող կնքվել նաև այն քաղաքացիների հետ, ովքեր օրենքի խախտումով չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն:

Պայմանագրում ամրագրվում են զինվորական ծառայության ընդունվելու կամավորությունը, զինվորական ծառայություն անցնելու ժամկետը, քաղաքացու (զինծառայողի) ընդհանուր և հատուկ պարտականությունները, զինծառայողի կարգավիճակով պայմանավորված՝ նրա իրավունքների և արտոնությունների երաշխիքները, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պայմաններ:

Պայմանագրում նշվում են նաև քաղաքացու (զինծառայողի) անունը, ազգանունը, հայրանունը, զինվորականկոչումը, ծննդյանամիսը, ամսաթիվը, տարեթիվը, գործադիր իշխանության մարմնի անվանումը և նրա անունից պայմանագիր ստորագրող անձի պաշտոնը, զինվորական կոչումը, ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, պայմանագիրն ստորագրելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:

Համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարներն իրավասու են պայմանագրում նշել զինծառայողների որոշակի իրավունքներն ու պարտականությունները, որոնք կապված են ծառայության առանձնահատկությունների հետ և նախատեսված են գործող օրենսդրությամբ:

Պայմանագիրը կազմվում է իրավաբանական հավասար ուժ ունեցող 2 օրինակից, որոնք կողմերն ստորագրում են: Պայմանագրի օրինակները կնքվում են Պաշտպանության նախարարության՝ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերն ունեցող կնիքով:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել