«Հանրապետություն» կուսակցությունը ներկայացրել է դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների՝ կուսակցության համայնքապետերի թեկնածուների ցանկը: Ըստ այդմ, Վայքում ընտրական ցուցակը կգլխավորի Կառլեն Մինասյանը, Թումանյանում՝ Սուրեն Թումանյանը:
«Հանրապետություն» կուսակցության Վեդիի ցուցակը գլխավորում է Գագիկ Հակոբյանը, Վանաձորում՝ Վազգեն Թորոսյանը: Սևանում՝ Աշոտ Նադարյանը, Նաիրի համայնքում՝ Արմեն Խաչատրյանը: Աբովյանում համայնքապետի թեկնածուն Էմիլ Հարությունյանն է, Գառնիում՝ Արամ Խաչատրյանը, Եղեգնաձորում՝ Անուշավան Մովսիսյանը: