Գյումրիում առաջին 30 րոպեի ընթացքում պատվաստվել է 34 քաղաքացի, հերթագրված են 129-ը․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․

«Գյումրիում մեկնարկել է պատվաստումային օրը։ Միջոցառման առաջին 30 րոպեի ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստվել է 34 քաղաքացի, հերթագրված են 129-ը։

Հիշեցնենք, որ Գյումրիում պատվաստումների օրն ընթանում է Հոկտեմբեր կինոթատրոնի շենքում` Աբովյան փողոց 143 հասցեում։

Առկա են բոլոր տեսակի պատվաստանյութերը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել