ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեսանյութ է տարածել՝ գրելով․
«4 ծառայության փոխարեն սոցփաթեթի շահառուներն այսուհետ կօգտվեն 8 ծառայությունից, այդ թվում՝ ստոմատոլոգիա, մարզա-առողջարարական և սպորտային համալիրներ, հիփոթեքային վարկերի մարում, մանկապարտեզների, նախակրթարանների վճարների մարում:
Երբվանից քաղաքացիները կկարողանան դիմել նոր ծառայություններից օգտվելու համար։
Որտեղից տեղեկանալ, թե սպորտային որ համալիրները, ստոմատոլոգիական որ հաստատությունները կհամագործակցեն սոցփաթեթի շրջանակում:
Մանրամասները՝ ստորև»։