Երևանի քաղաքապետարանը 8 վարչական շրջաններում բնակարաններ ու այլ տարածքներ է հանել աճուրդի

Երևանի քաղաքի սեփականությունը համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովը հայտարարել է համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման աճուրդ։

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։

Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում՝ www.yerevan.am։ Աճուրդի պայմանների մանրամասներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան (Արգիշտիի 1, 4-րդ հարկ, 422 սենյակ, հեռ. 011 514 173, 098514170)։ Աճուրդին մասնակցել ցանկացող ֆիզիկական անձինք հայտին կից ներկայացնում են տեղական վճարի` 10,000 (h/h 900015211403) դրամ և մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարման անդորրագրերը (հ/հ 900015211288), անձնագրի, իսկ իրավաբանակն անձինք կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենը։

Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ Աճուրդը կայանալու է 2021 թվականի նոյեմբերի 11-ին, ժամը 17։00-ին, ք. Երևան, Արգիշտիի 1 հասցեում։ Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 09:00-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 11-ը ժամը 15։00-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել