Համբիկ Սասունյանը, ով 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանին սպանելու մեղադրանքով դատապարտվել և վաղաժամկետ ազատ է արձակվել, ժամանել է Հայաստան:
Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ ԱՄՆ գրասենյակը:
«Ամենայն ուրախությամբ գրում եմ ձեզ Հայաստանից: Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողի վրա, խմել հայրենի ջուրը, շնչել ջուրը և զգալ ընտանեկան ջերմությունը։
Ձեր ցուցաբերած աջակցությունը տարիների ընթացքում մշտապես քաջալերել է ինձ և դրական ներդրում ունեցել իմ դժվարագույն օրերում։
Խորին շնորհակալությունս եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր նամակ են ուղարկել, այցելել են և ինձ միշտ իրենց սրտերում են պահել», – գրել է Համբիկ Սասունյանը:
Նշենք, որ Համբիկ Սասունյանը «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի խմբի անդամ է եղել:
1982 թ. հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին 19-ամյա Համբիկը Լոս Անջելես-ում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում համագործակցի հետ գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։
Համբիկ Սասունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ 37 տարի ազատազրկումից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերի 29-ին, ԱՄՆ դատարանը բավարարել է նրա հայցը վաղաժամ ազատ արձակման մասին։ Նրան բաց են թողել պայմանական վաղաժամկետ ազատմամբ։