Արցախի ԿԳՄՍՆ-ն՝ դպրոցական արձակուրդների մասին

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․

«Հարգելի՛ ծնողներ, սիրելի՛ աշակերտներ

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համաճարակի զարգացման տեմպերով պայմանավորված՝ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը շարունակվելու է հետևյալ կերպ.

Ստեփանակերտի հանրակրթական ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարաձգվելու են մինչև նոյեմբերի 7-ը:

Շրջանների ուսումնական հաստատություններում նոյեմբերի 1-ից պարապմունքները կվերսկսվեն բնականոն հունով՝ հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ։

Բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատությունները (մանկապարտեզներ) ևս գործելու են բնականոն հունով՝ հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ։

«Երկարօրյա դպրոց» ծրագիրը ժամանակավորապես դադարեցվելու է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել