Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օդերևութաբանության ծառայության Հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ»-ի թափուր հաստիքի մասին
Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 150․000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 9։00-18։00
Պարտականություններ՝
-ՀՀ տարածքում ռադիոլոգիական, ակտինոմետրական, օզոնաչափական դիտարկումներ կատարող օդերևութաբանական կայաններից ստացվող դիտանյութերի, գրքույկների վերլուծական ստուգման և մշակման աշխատանքների կազմակերպում
-Կազմակերպության և Օզոնի ազգային կենտրոնի ամենօրյա տեղեկագրերի համար Հայաստանի ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության ինդեքսների, Արևի ակտիվության, Երկրի մագնիսական դաշտի վիճակի և ռադիոակտիվ ճառագայթման մակարդակի մասին տեղեկատվության համակարգում և բնակչության իրազեկում
-Բաժնի տարեկան ու հեռանկարային զարգացման պլանների մշակման աշխատանքներին մասնակցություն
-Բաժնի ու դիտակայանների մասնագետների գիտելիքների խորացման և որակավորման բարձրացման աշխատանքներին մասնակցություն
-Ակտինոմետրիական, օզոնաչափական և ռադիոլոգիական տվյալների բանկի ստեղծման ու արխիվացման աշխատանքների համակարգում
-Հելիոերկրաֆիզիկական և ռադիոլոգիական դիտարկումների արդյունքներն ամփոփող ամենամյա տարեգրերի կազմման, խմբագրման և հրապարակման աշխատանքներին մասնակցություն
-Ամբերդ օդ. կայանում Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրով չափված օզոնի ընդհանուր պարունակության տվյալների, սահմանված կարգով, ժամանակին մշակում, արխիվացում ու ուղարկում՝ Օզոնային և ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման տվյալների Համաշխարհային Կենտրոն
-Օզոնաչափական, ակտինամետրական, ռադիոլոգիական գործիքների ստուգաճշտում ըստ միջազգային ստանդարտների
-Այցելությունների իրականացում դիտակայաններ` տեղում ստուգումներ անցկացնելու և մեթոդական օգնություն ցուցաբերելու համար
-Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում:
Սահմանված պահանջներ՝
-Բարձրագույն կրթություն (ֆիզիկա / օդերևութաբանություն)
-Առնվազն 3 տարվա ոլորտային աշխատանքային փորձ (բակալավրի որակավորման առկայության դեպքում) կամ առնվազն 1 տարվա ոլորտային աշխատանքային փորձ (մագիստրոսի որակավորման առկայության դեպքում)
-Օտար լեզվի իմացությունը ցանկալի է (անգլերեն/ռուսերեն)
-Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
-MS Office, Internet և այլ համակարգչային ծրագրերի իմացություն
-Արագ կողմնորոշվելու և արձագանքելու ունակություն
-Մանրուքների նկատմամբ ուշադրություն
Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected], վերնագիր բաժնում նշելով` «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օդերևութաբանության ծառայության Հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ»։
Դիմելու վերջնաժամկետը` նոյեմբերի 5, ժամը 15:00: