Զինծառայողի կողմից ակնհայտ կոպիտ կարգապահական կամ այլ իրավախախտում կատարելու դեպքում նրա հետագա հակաիրավական վարքագիծը կանխելու կամ խափանելու նպատակով մինչև վերջինիս արարքին իրավական գնահատական տալը զորամասի հրամանատարը վերջինիս կարող է փոխադրել այլ զորանոցային վիճակի` մինչև երեք օր տևողությամբ, կասեցնելով զինծառայողի պաշտոնով նախատեսված զինվորական պարտականությունների կատարումը:
Քրեական գործով նախաքննության իրականացման նկատառումներից ելնելով` զինծառայողները կարող են նախաքննության մարմնի գրավոր պահանջով տեղափոխվել իրենց մշտական տեղակայման զորամասից այլ զորամաս` կասեցնելով մշտական տեղակայման զորամասում զինծառայողի պաշտոնով նախատեսված զինվորական պարտականությունների կատարումը: