ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․
«COVID-19-ի ռիսկի խմբում գտնվող հղիների շրջանում հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր դեպքերից և մահվան ելքերից հնարավոր կլինի խուսափել պատվաստումների միջոցով։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի քովիդ կլինիկայի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, ինչպես նաև Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ։
Շրջայցի ընթացքում Անահիտ Ավանեսյանը հետաքրքրվել է հղիների և նորածինների առողջական վիճակով, խորհրդակցություն ունեցել բուժանձնակազմի հետ»։