«ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԹԻՐԱԽՆ ԱՐԴԵՆ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2021թ. հոկտեմբերի 22-ին նշել է, որ Նորվեգիան 620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ է նվիրել Հայաստանին։
Փորձենք հասկանալ, թե ում համար է այս նվեր ստացած պատվաստանյութը:
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 22-ին Ազատություն ռադիոկայանում նշել է՝ «Կոչ եմ անում՝ երբ որ կստանան «Մոդեռնա» պատվաստանյութի նոր խմբաքանակը, փոփոխություն կատարել կարգերում և թույլ տալ, որպեսզի 12 տարեկանից բարձր տարիքի երեխաներն էլ պատվաստվեն, և ես՝ իմ 12 տարեկան աղջկան առաջինը կպատվաստեմ»:
Արսեն Թորոսյանը կոչ է անում փոփոխություն կատարել կարգերում և թույլ տալ, որպեսզի 12 տարեկանից բարձր տարիքի երեխաներն էլ պատվաստվեն: Այս կոչն անում է հոկտեմբերի 22-ին:
Առողջապահության նախարարության կայքում տեղադրված Մոդեռնա պատվաստանյութի կիրառման ուղեցույցը հաստատող նախարարի հրամանն ընդունվել է 2021թ. հոկտեմբերի 5-ին, իսկ հոկտեմբերի 8-ին արդեն փոփոխության է ենթարկվել և 18+ տարիքի շեմն իջեցվել է 12+:
Հրամանի հավելվածի 2-րդ կետում նշված է՝ …պատվաստանյութը նախատեսված է 12 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:…Այստեղ կա նաև հղում: Հղումը սեղմելիս տանում է մի էջ, որտեղ նշված է Page no longer exists (Էջն այլևս գոյություն չունի):
Մի քանի հարցեր են առաջանում`
Ինչու է իրավական ակտում դրվում մի հղում, որը գոյություն չունի:
Հիմա անցնենք Մոդեռնային:
Ըստ bmj.com կայքի՝ Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան հոկտեմբերի 7-ին դադարեցրել են Մոդետնայի COVID-19 պատվաստանյութի օգտագործումը հնարավոր հազվագյուտ կողմնակի ազդեցությունների մասին հաղորդագրություններից հետո:
Նույն կայքում նշված է՝ Միոկարդիտը բոլոր ՌՆԹ պատվաստանյութերի հազվադեպ կողմնակի ազդեցությունն է, հատկապես տղաների և երիտասարդ տղամարդկանց մոտ և հիմնականում երկրորդ դոզայից հետո: Տվյալները ցույց են տալիս, որ դա տեղի է ունենում ավելի հաճախ Մոդեռնա պատվաստանյութից հետո:
Տես հղումը՝
Կայքում նշված է՝ Մոդեռնա COVID-19 պատվաստանյութը հաստատված կամ լիցենզավորված չէ ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (FDA) կողմից, սակայն թույլատրվել է արտակարգ իրավիճակների օգտագործման համար FDA-ի կողմից՝ Արտակարգ իրավիճակների օգտագործման թույլտվության ներքո (EUA)՝ կանխելու Coronavirus Disease 2019 (COVID‑): 19) 18 տարեկան և բարձր անձանց մոտ օգտագործման համար:
Կլինիկական փորձարկումների ընթացքում 18 տարեկան և ավելի բարձր տարիքի մոտ 15,400 անհատ ստացել է Մոդեռնա COVID-19 պատվաստանյութի առնվազն 1 չափաբաժին : Մոդեռնա COVID-19 պատվաստանյութը դեռ ուսումնասիրվում է կլինիկական փորձարկումներում։
Այսինքն այս պատվաստանյութը դեռևս գտնվում է ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼՈՒՄ և չի ստացել վերջնական գրանցում իր մայր երկրում՝ ԱՄՆ-ում:
Մոդեռնա պատվաստանյութին վերաբերող այս կայքում էլ են նշված պատվաստանյութի վտանգները, դրանցից են մասնավորապես միոկարդիտը (սրտի մկանների բորբոքում) և պերիկարդիտը (սրտի արտաքին լորձաթաղանթի բորբոքում), որոնք առաջացել են որոշ մարդկանց մոտ, ովքեր ստացել են Մոդեռնա COVID-19 պատվաստանյութը: Այս հիվանդությունները առաջացնում են սրտային անբավարարություն, ընդհուպ մինչև սրտի կանգ:
Եթե ամփոփենք, ապա Նորվեգիայից ստացել ենք նվեր Մոդեռնա պատվաստանյութ, որի հետ կապված բազմաթիվ հարցեր կան:
Ծանոթ անուն կար չէ՞: Նորվեգիա: Այն Նորվեգիան, որը Մոդեռնան նվիրել է մեզ: Այսինքն այսպես է ստացվում Նորվեգիայի տեսակետից մինչև 30 տարեկան երիտասարդներին Մոդեռնան չեն ներարկելու, նվիրում են Հայաստանին, իսկ Հայաստանը ներարկելու է 12 տարեկանից բարձր երեխաներին: Ու մեր առողջապահության նախարարը միանգամից ուղեցույցում փոփոխություն է կատարում:
Անկեղծ չեմ հասկանում: Դուք մեր երկրի բարեկամները չե՞ք: Այս դեպքում, չպե՞տք է ավելի զգույշ լինեք, հազար անգամ չափեք, նոր մեկը կտրեք:
Մինչև երբ ենք հանդուրժելու սիրելի հայրենակիցներ: Մեզ թվում է, մի կերպ մեր հարցը կլուծեք, ու կավարտվի՞: Ոչ, իրենք անցնելու են երեխաներին: Ինչպես զգուշացնում էինք: Արդեն անցնում են:
Վերջում ուզում եմ հիշեցնել, որ Ազատ կամք նախաձեռնությունը դեմ է պատվաստման պարտադրանքին: