Կալանավորվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։ Այս մասին Իրավաբան.net-ին, հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ Հայրապետյանը ձերբակալվել է երեկ՝ հոկտեմբերի 23-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)։