ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտին-Ալիև-Փաշինյան առաջիկա հանարավոր հանդիպման մասին լուրը, ասել է․
«Եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի անցկացման մասին պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլը ժամանակին կտեղեկացնի»,-ասել Պեսկովը։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում՝ նոյեմբերի առաջին տասնօրյակում: Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ հղում տալով իր աղբյուրներին։
Ըստ լրատվականի տեղեկատուի՝ քաղաքական գործիչները ծրագրում են բանակցությունների շրջանակներում եռակողմ հայտարարություններ ստորագրել։