19-ամյա երիտասարդները` երկու հանցագործությունների հեղինակ

Մարտի 30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, երկու անհայտ անձինք մտել են մի երիտասարդի վարձակալած բնակարան, բռունցքով հարվածել նրա դեմքին, պահարանից բացահայտ հափշտակել 200.000 դրամ, 1 զույգ ականջօղ և դիմել փախուստի:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողներն պարզել են, որ այդ հանցագործությունը կատարել են 1993 թ. ծնված Արկադիա Ն.-ն և 1993 թ. ծնված Արտուշ Վ.-ն: Նրանք բերման են ենթարկվել ոստիկանություն և խոստովանել հանցանքը: 

Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է, որ այս զույգը հեղինակել է մեկ այլ հանցագործություն ևս. հունիսի 1-ին, ժամը 05.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Բեյրութի փողոցում գտնվող մանկական զբոսայգում 2 զինվոր մի երիտասարդի թալանել և դիմել են փախուստի:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.20-ի սահմաններում, զինվորական համազգեստով 2 անհայտ անձինք նշված զբոսայգում, 24-ամյա երիտասարդի գումարը և բջջային հեռախոսը հափշտակելու դիտավորությամբ, հարձակվել են նրա վրա և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություններ գործադրելով` ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել, պատճառել մարմնական վնասվածքներ, ապա հափշտակելով բջջային հեռախոսը, դրամապանակը, որի մեջ եղել է 24.000 դրամ, վարորդական իրավունքի վկայականը և բանկային քարտերն ու դիմել փախուստի` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս: 

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ հանցագործությունը կատարել են վերոհիշյալ ավազակային հարձակման հեղինակները՝ հունիսի 3-ին ձերբակալված Արկադիա Ն.-ն և Արտուշ Վ.-ն: Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ հափշտակվածն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել