Ամալյա Նազարեթյանը հիվանդանոցային բուժման կարիք ունի. Առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել՝ վերջերս հոգեբուժական հիվանդանոց տեղափոխված Ամալյա Նազարեթյանի մասին։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներով Երևանի բնակչուհի Ամալյա Նազարեթյանի առողջական վիճակի հետ կապված հասարակական հնչեղությունը հաշվի առնելով` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվել էր մասնագիտական հանձաժողով` գլխավոր մասնագետ Սամվել Թորոսյանի ղեկավարությամբ։ Հանձնաժողովն, ուսումնասիրելով Ա. Նազարեթյանի առողջական վիճակը, եզրակացրել է, որ նա ներկայումս հիվանդ է և կարիք ունի հիվանդանոցային բուժման։ Քանի որ նրա հիվանդությունն ունի քրոնիկի վերածվելու, ձգձգվող բնույթ, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո արտահիվանդանոցային պայմաններում տևական ժամանակ հիվանդի բուժումը կշարունակվի հոգեբույժի հսկողության ներքո»։

Հիշեցնենք, որ Ամալյա Նազարեթյանի ծանոթներն ու հարևանները պնդում են, որ կինը հոգեկան հիվանդությամբ չի տառապում և նրան ցանկացել են պարզապես մեկուսացնել։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել