«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝
1. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի աճուրդի մասին հետևյալ տեղեկությունները.
1) աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը.
2) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը).
3) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն).
4) աճուրդի ձևը և անցկացման կարգը.
5) աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի (լոտերի) անվանումը, լոտի նկատմամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը) և (կամ) արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային գինը, լոտի իրավունք լինելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև էական այլ պայմանները.
6) աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
7) աճուրդում հաղթողին որոշելու կարգը.
8) կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, ինչպես նաև վճարման կարգը և ժամկետները.
9) լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը և վայրը.
10) ընդհանուր աճուրդի դեպքում` լոտերի վաճառքի հերթականությունը.
11) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը:
Աճուրդի կանոնակարգը տրամադրելու համար կազմակերպիչը կարող է պահանջել միայն կանոնակարգի պատճենահանման համար կատարած ծախսերը:
2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է կատարվի աճուրդի բացումից առնվազն տասնհինգ օր առաջ:
3. Շուտ փչացող ապրանքների դեպքում աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կարող է կատարվել աճուրդի բացման օրվանից առնվազն մեկ օր առաջ:
4. Անշարժ գույքի վաճառքի, ինչպես նաև այլ դեպքերում օրենքով կարող են սահմանվել աճուրդի մասինհրապարակային ծանուցման առավել երկար ժամկետներ: