Գնում կատարելու ընթացակարգերն են`
1) բաց ընթացակարգ.
2) մրցակցային երկխոսության.
3) սահմանափակ ընթացակարգ.
4) բանակցային ընթացակարգ:
Գնումների կատարման նախընտրելի և հիմնական ընթացակարգը բաց ընթացակարգն է:
Գնումները կարող են կատարվել գնման այլ ընթացակարգերով` բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում:
Գնման ընթացակարգի արդյունքում կնքվում է պայմանագիր կամ շրջանակային համաձայնագիր:
Շրջանակային համաձայնագիր կնքվում է, եթե գնման առարկան ունի պարբերական օգտագործման բնույթ և այն ներառված է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում: Հակառակ դեպքում կնքվում է պայմանագիր:
Եթե ձեռք են բերվում միատեսակ հատկանիշներ ունեցող հիմնական սպառման ապրանքներ, աշխատանքներ կամ ծառայություններ, որոնց գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանապատիկը, գնումը կարող է կատարվել պարզեցված ընթացակարգով:
Գնումները կարող են կատարվել ապրանքի, աշխատանքի կամ ծառայության բորսաներից` ձեռքբերման ընթացակարգով: