Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պերմում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Խոր ցավով տեղեկացա Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի ողբերգական միջադեպի հետևանքով զոհերի և տուժածների մասին:
Ամբողջ հայ ժողովրդի և իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»: