Օգնության կարիք ունեցող անչափահաս թոռներն իրենց ծնողներից ապրուստի միջոց ստանալու անհնարինության դեպքում անհրաժեշտ միջոցներ ունեցող իրենց պապերից ու տատերից դատական կարգով ալիմենտ ստանալու իրավունք ունեն։ Նույնպիսի իրավունք տրվում է օգնության կարիք ունեցող չափահաս անաշխատունակ թոռներին, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց ամուսիններից (նախկին ամուսիններից) կամ ծնողներից։
Նշենք նաև, որ օգնության կարիք ունեցող անաշխատունակ պապերը և տատերն իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսնուց (նախկին ամուսնուց) ապրուստի միջոց ստանալու անհնարինության դեպքում անհրաժեշտ միջոցներ ունեցող իրենց չափահաս աշխատունակ թոռներից դատական կարգով ալիմենտ ստանալու իրավունք ունեն։