Կենսաթոշակը քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնի ստորաբաժանումը (այսուհետ` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում)` ըստ Հայաստանի Հանրապետությունում նրա հաշվառման վայրի, իսկ հաշվառման վայր չունեցող անձին կենսաթոշակ նշանակվում է ըստ նրա փաստացի բնակության վայրի:
Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր է համարվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով դիմումն ընդունելու օրը: Եթե նշված դիմումն առաքվում է փոստով, և դրան կցվում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ապա կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր է համարվում այդ դիմումն ուղարկող փոստային բաժանմունքի դրոշմակնիքի վրա նշված օրը:
Այն դեպքում, երբ դիմումին կցվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմողին գրավոր տեղեկացնում է, թե ինչ փաստաթղթեր պետք է լրացուցիչ ներկայացվեն: Տեղեկացվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, այդ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում դիմելու օր է համարվումկենսաթոշակ նշանակելու համար դիմումն ընդունելու օրը կամ փոստային բաժանմունքի դրոշմակնիքի վրա նշված օրը: